Մերձավանի Կոնյակի Գործարան

Լեգենդար հայկական կոնյակները Հայաստանի խորհրդանիշներից են, նրա հարուստ պատմամշակութային ժառանգության մի մասնիկը, ինչպես նաև մարդկային տաղանդի և բնության առատության եզակի միաձուլման արդյունքը: Մեր կոնյակները պատրաստվում են բացառապես հայկական բարձրորակ խաղողից և բյուրեղյա մաքրության աղբյուրի ջրից՝ ավանդական տեխնոլոգիաների կիրառմամբ: Կոնյակների արտադրության համար օգտագործող սպիրտը հնեցվում է կովկասյան կաղնիներից պատրաստված տակառներում, որոնք արտադրվում են գործարանի սեփական արտադրամասում:

Գագիկ Թագավոր 10 տարի

«Գագիկ Թագավոր 10 տարի» կոնյակը պատրաստված է կաղնե տակառներում տաս տարի հասունացած կոնյակի սպիրտից:

Գույնը՝ թունդ ոսկեգույնից թունդ շագանակագույն՝ ներդաշնակ փայլով:

Համը՝ հարմոնիկ, դուրեկան, էքստրակտի նորմալ քանակով, հայկական կոնյակին բնորոշ վանիլի թեթև երանգով։ Ըմպելը դյուրին է և քիմքին հաճելի, համափունջը՝ տևականորեն տպավորիչ:

Թնդությունը՝ 40 ծավ%

Շաքարայնությունը՝ 1.5%

Հայաստանում առաջին անգամ թողարկվել է 1937 թ.:

Մրցանակներ

Մեր գործունեության բացարձակ անսպասելի, բայց շատ հաճելի գնահատականը, որը մի կողմից ավելացնում է մեր պատասխանատվությունը, իսկ մյուս կողմից՝ թևեր տալիս մեր նվիրյալ վարպետներին:

Ավելին

Ներեցեք,Դուք պետք է լինեք 18 տարեկան կամ ավելի, այս կայքը դիտելու համար:

Այս կայքը պարունակում է տեղեկություններ ալկոհոլային խմիչքների մասին:
Մուտքը միայն մեծահասակների համար է:

Ձեր 18 տարին լրացե՞լ է։