Մերձավանի Կոնյակի Գործարան

Հայկական մրգային օղիները հայտնի են նաև Հայաստանի սահմաններից դուրս: Խոսքը ոչ միայն հանրահայտ թթի օղու մասին է, այլև աննման ծիրանի, դեղձի և խնձորի օղիների: Արտադրության տեխնոլոգիան անդադար բարելավելով՝ հայ վարպետները հասել են անզուգական բարձունքների:

Սակայն բացառիկ որակի հիմնական գաղտնիքն, իհարկե, Արարատյան դաշտավայրում աճող և արևի ճառագայթների կենարար ջերմությամբ սնված, անհավանական քաղցր և հյութալի մրգերն են: Մնում է միայն ավելացնել սառցի սառնության լեռնային ջուրը, մեր վարպետների երևակայությունը և նորմերի խստիվ պահպանումը․ ահա և մեր հաջողության բանաձևը, ինչի խոսուն վկաները մեր մրցանակներն են:

Սամոգոն ծիրանի

Ստացվում է գինուց, թարմ ծիրանի վերամշակման և խմորման արդյունքում՝ կրկնակի թորման միջոցով: Տեխնոլոգիական գործընթացներին համապատասխան, եռակի զտում անցնելուց հետո, այն շշալցվում է: Ունի ծիրանի հաճելի համ ու բույր:

Մրցանակներ

Մեր գործունեության բացարձակ անսպասելի, բայց շատ հաճելի գնահատականը, որը մի կողմից ավելացնում է մեր պատասխանատվությունը, իսկ մյուս կողմից՝ թևեր տալիս մեր նվիրյալ վարպետներին:

Ավելին

Ներեցեք,Դուք պետք է լինեք 18 տարեկան կամ ավելի, այս կայքը դիտելու համար:

Այս կայքը պարունակում է տեղեկություններ ալկոհոլային խմիչքների մասին:
Մուտքը միայն մեծահասակների համար է:

Ձեր 18 տարին լրացե՞լ է։