«Մերձավանի կոնյակի գործարանը» հիմնադրվել է 1963 թ․ գարնանը Այգեգործական և գինեգործական գիտահետազոտական ինստիտուտի կողմից:
Գործարանը երկրորդ շունչը ստացել է 2010 թ. ապրիլին. վերանորոգվել են հիմնական շենքը և մյուս շինությունները, ինչպես նաև սարքավորումները: Նաև կառուցվել և վերանորոգվել են խաղողի, մրգերի և հատապտուղների վերամշակման նոր արտադրամասը, խմորման և թորման բաժանմունքը՝ ժամանակակից զտիչ սարքավորումներով (կրկնակի զտում), որոնք անփոխարինելի են բարձրորակ կոնյակի սպիրտ ստանալու գործում:
Գործարանում զտված երիտասարդ, բարձրակարգ կոնյակի սպիրտը հնեցման (պահեստավորման) նպատակով լցվում է կաղնե տակառների և էմալապատ տարաների մեջ, որոնք մշակվել են հատուկ տեխնոլոգիայով, կաղնու փայտի առկայությամբ։
Ջերմային մշակման (տաք և սառը) նոր արտադրամասը զինվել է իտալական հզոր սառնարաններով, որոնք տեխնոլոգիական գործընթացում հումքի ջերմաստիճանը կարող են իջեցնել մինչև 14°C՝ դրանով իսկ ապահովելով որակյալ արտադրություն: Կառուցվել է նաև շշալցման ժամանակակից արտադրամաս՝ զինված շշալցման իտալական նորագույն «Cavagnino» հոսքագծով, որն ապահովում արտադրանքի համապատասխանությունը միջազգային չափանիշներին: